book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Հայրենիք

Ֆերնանդո Արամբուրու

5800 ֏

Գնել

Նկարագրություն

Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտաբար լռում նրանք, ովքեր համաձայն չէին: Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Patria

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-884-60-8

Հրատարակության տարին 2022

Էջերի քանակը 624

Չափը 3.66 MB

Թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյան

Գնել
book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Մարող լույսի ժամանակներում

Օյգեն Ռուգե

5800 ֏

Գնել

Նկարագրություն

Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորի բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ և աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռնԱրևելյան Գերմանիայից փախչում է Արևմտյան Գերմանիա։ ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռի համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն։
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը In Zeiten des abnehmenden Lichts

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-884-53-0

Հրատարակության տարին 2022

Էջերի քանակը 364

Չափը 2.27 MB

Թարգմանիչ Մարիամ Գուրզադյան

Գնել
book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Նոր օր

Նիկոս Խրիսոս

6800 ֏

Գնել

Նկարագրություն

Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ... Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ անձը՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդ կերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։ Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին... Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Κainoypгia mepa

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-967-08-0

Հրատարակության տարին 2023

Էջերի քանակը 672

Չափը 4.27 MB

Թարգմանիչ Շուշան Մարուքի

Գնել
book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Եվ Բաբուկարը գլխավորեց գիծը

Ջովանի Դոցինի

4800 ֏

Գնել

Նկարագրություն

«Բաբուկարը գլխավորեց գիծը» ազդեցիկ պատմություն է, որը պատմում է երիտասարդ փախստականի մասին, ով հայտնվում է վտանգավոր ճանապարհորդության առաջնագծում: Ժամանակակից միգրացիոն խնդիրների ֆոնի վրա գիրքը ուսումնասիրում է Բաբուքարի փորձառությունները, երբ նա անցնում է միգրացիայի, ինքնության և գոյատևման բարդությունների միջով: Վառ պատումի և կերպարների զարգացման միջոցով Դոցինին լույս է սփռում փախստականների դաժան իրողությունների վրա՝ ընթերցողներին առաջարկելով հայացք նետել նրանց պայքարին, հույսերին և երազանքներին:
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը E Baboucar guidava la fila

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-967-13-4

Հրատարակության տարին 2023

Էջերի քանակը 160

Չափը 3.15 MB

Թարգմանիչ Լուսինե Շուքուրյան

Գնել
book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Ուվե անունով մարդը

Ֆրեդրիկ Բաքման

5800 ֏

Գնել

Նկարագրություն

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը En man som heter Ove

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-884-55-4

Հրատարակության տարին 2022

Էջերի քանակը 324

Չափը 2.25 MB

Թարգմանիչ Աշխեն Բախչինյան

Գնել
book

Կիսվել՝:

book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book
book

Տրտմության ֆիզիկան

Գեորգի Գոսպոդինով

5800 ֏

Գնել

Նկարագրություն

Վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։ Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։ Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։
Կարդալ ավելին

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Fizika na tagata

Կատեգորիա Գեղարվեստական

ISBN 978-9939-884-59-2

Հրատարակության տարին 2022

Էջերի քանակը 264

Չափը 2.48 MB

Թարգմանիչ Գոհար Աբովյան

Գնել